Տեղի ունեցան շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 7-րդ տուրի հանդիպումները, որը մրցաշարը լուսաբանող շախմատային լրագրողների կողմից անվանվեց Հայաստանի օր: Այս մասին հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
ՖԻԴԵ-ն այսօր հրապարակել է վարկանիշային աղյուսակները նոյեմբերի 1-ի դրությամբ: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը գլխավորում է նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենը (2850): Մեր հայրենակից Լևոն Արոնյանը (2781) 7-րդ հորիզոնականում է: