ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` փետրվարի 1-ի դրությամբ: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2838): Երկրորդ հորիզոնականում է Ֆաբիանո Կարուանան (2827), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ուեսլի Սոն (2822): Լևոն Արոնյանը (2785) ընթանում է 7-րդ հորիզոնականում: