ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Անկախի խնդրանքով մեկնաբանելով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, նշեց. «Գերմանիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը սովորական երևույթ չէ: Դա Գերմանիան է` Եվրոպայի հզորագույն պետությունը, մյուս կողմից, սա պարզապես ճանաչում չէ, սա նաև վկայություն է: Եթե Ֆրանսիան, Ռուսաստանը ճանաչում են, նրանք երկրներ են, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մի կողմում էին, իսկ Գերմանիան Թուրքիայի հետ միասին` մյուս ...