Հայերեն   English   Русский  
Քանյե Ուեսթ
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը կարծես մտածում են իրենց ընտանիքում նոր համալրման մասին: Հիշեցնենք, որ Քիմն ու Քանյեն արդեն մեկ դուստր և մեկ որդի ունեն: Գրում է Popcornnews.ru.-ն:
Կարծես Քանյե Ուեսթի բոլոր մտավախություններն իր նոր հավաքածուի ցուցադրությունը ձախողելու հարցում արդարացվել են, քանի որ նորաձևության քննադատներն այնքան էլ գոհ չեն ռեփերի «Yeezy szn 5» շոուից և այն ընդամենը «աղբ» են անվանել: Գրում է Popcornews.ru.-ն:
Ինչպես հայտնի է, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն էպատաժային կերպարների և նորաձևության նոր միտումների մեծ սիրահար է, սակայն անգամ նա նույնպես բավական հաճախ սխալներ է գործում որևէ միջոցառման ներկայանալիս: Գրում է Popcornews.ru.-ն:
Ինչպես հայտնի է, վերջին ամիսները բավական դժվար ժամանակշրջան էին ռեփեր Քանյե Ուեսթի համար նախ նրա կնոջ` Քիմ Քարդաշյանի վրա Փարիզում իրականացված զինված հարձակման, իսկ այնուհետև նյարդային պոռթկման հետևանքով սեփական հոսպիտալացման պատճառով:
Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը, որը վերջին շրջանում հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ և հոսպիտալացվել էր նյարդային պոռթկման պատճառով, իսկ այնուհետև դուրս գրվել հիվանդանոցից, կարող է կրկին նոր դեպրեսիայի մեջ հայտնվել: Քանի որ նրա կինը՝ հայտնի հեռուստաաստղ, նորաձևության կուռք Քիմ Քարդաշյանը քննադատել է ռեփերի հագուստի նոր հավաքածուն: Գրում է Popcornnews.ru.-ն:
Ռեփեր Քանյե Ուեսթի պրոդյուսերը՝ Մալիկ Յուսեֆը, չէր կարող ներկա չգնտվել «Գրեմմի» մրցանակաբաշխությանը: Կարմիր գորգի վրա պրոդյուսերի հայտնվելուց անմիջապես հետո նրան շրջապատել են լրագրողները և հետաքրքրվել նրա վաղեմի ընկեր, ինչպես նաև գործընկեր Քանյե Ուեսթի առողջական վիճակի մասին, որը նախորդ տարվա դեկտեմբերին հոսպիտալացվել էր նյարդային պոռթկման պատճառով:
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը թվիթերյան իր միկրոբլոգից հեռացրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի մասին նախկինում արված իր բոլոր գրառումները: Գրում է Russian.rt.com-ը:
Նախորդ տարի «Օսկար» մրցանակաբաշխության շուրջ առաջացած սկանդալը կարծես նորաձև միտում է դարձել, քանի որ միանգամից 3 աշխարհահռչակ երաժիշտներ` Ջասթին Բիբերը, Քանյե Ուեսթը և Դրեյքը բոյկոտում են «Գրեմմի 2017» մրցանակաբաշխությունը: Գրում է Popcornnews.ru.-ն:
Աստղային զույգին որևէ կերպ չի հաջողվում հաղթահարել իրենց ընտանեկան խնդիրները Չնայած լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող այն տեղեկություններին, որ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը կրկին միասին են, աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նրանց դեռևս չի հաջողվում լուծել իրենց ընտանեկան խնդիրները: Գրում է Elle.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: