ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 8-րդ տուրում կարճատև ընթացք ունեցավ Լևոն
Արոնյանի և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի պարտիան: Գրոսմայստերները, 30 քայլ կատարելուց հետո, միմյանց հաշտության ձեռ մեկնեցին: Վաստակելելով կեսական միավոր, նրանք միավորների իրենց պաշարը հասցրին 3-ականի: Դա շատ քիչ է այսպիսի ստուգատեսներում հաջողության հասնելու համար: