Հայերեն   English   Русский  
������������������������������ ������������������������������������������������������
Մյունխենում անվտանգության հարցերով կայացած կոնֆերանսի շրջանակներում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ Կերչի նեղուցի միջադեպը ուկրաինացի առաջնորդ Պորոշենկոյին անհրաժեշտ էր համապատասխան ձևով իր նախընտրական քարոզարշավը սկսելու համար: Գրում է Russian.rt.com-ը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` «Батькивщина» կուսակցության առաջնորդ և Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն «պատասխան կտա» կատարած ապօրինի գործողությունների համար, որոնք իրեն թույլ է տվել պաշտոնը զբաղեցնելուց հետո: Գրում է Gazeta.ru-ն:
Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Կերչի նեղուցի իրադարձությունները պատերազմ անվանել, որոնց հետևանքով Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավաստիները ձերբակալվել էին Ռուսաստանի հետ սահմանը հատելու ժամանակ: Գրում է Gazeta.ru-ն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել է, թե ինչու չի արձագանքում հեռախոսային բանակցություններ վարելու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի փորձերին: ՌԴ նախագահի խոսքերով` Ուկրաինայի նախագահը ոչ խորամանկ քաղաքական խաղ է վարում, որպեսզի իրեն ներկայացնի որպես հաջողակ բանակցող: Գրում է Vesti.ru-ն:
Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովան ուշագնաց է եղել ICTV հեռուստաընկերության ուղիղ եթերում երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ելույթի ժամանակ: Գրում է Gazeta.ru-ն:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն թվիթերում մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման չեղարկումը: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ երկրին Ռուսաստանի հետ «լայնամասշտաբ պատերազմ» է սպառնում: Գրում է Gazeta.ru-ն:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրում ռազմական դրություն մտցնելու մասին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հրամանագիր է ստորագրել: Գրում է Gazeta.ru-ն:
Ստամբուլ մեկնած Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյին և նրա կուսակցությանը «քաղաքական ավարտ» է սպասվում: Այդ մասին հայտնում է «Украинская правда» պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: