Ղարաբաղի հարցի շուրջ քննարկումները տեղական ու միջազգային մակարդակով շարունակվում են: Օգոստոսի սկզբին նախ տեղի ունեցավ Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև հանդիպումը, ապա նաև Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպումը: Ակնկալվում էր, որ երկու առանձին հանդիպումներին կհաջորդի Ալիև-Սարգսյան հանդիպումը Պուտինի միջնորդությամբ: Սակայն նման հանդիպում տեղի չունեցավ: Չկա որևէ հստակ տեղեկատվություն հնարավոր հանդիպման ժամկետների, ինչպես նաև ենթադրյալ ոչ հրապարակային բանակցությունների մասին: Ակնկալվում է, որ երկու երկրների ...