Եզդիները, լինելով Մերձավոր Արևելքի հնագույն ժողովուրդներից, հենց իրենց բնօրրանում այսօր կանգնել են իսպառ ոչնչացման եզրին: Բավական չէ, որ եզդիները ենթարկվում են ֆիզիկական բնաջնջման, ցավոք, դրան գումարվում է մեկ այլ դատապարտելի երևույթ, որը մեր համոզմամբ` չի զիջում վերոնշյալ ֆիզիկական բնաջնջմանը: Խոսքն այն մասին է, որ աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցներ (էլեկտրոնային, տպագիր), չգիտես դիտավորյա՞լ, թե՞ թյուրամացաբար, եզդիներին ներկայացնում են որպես քրդեր (եզդի-քրդեր անունով), ինչն աղաղակող անարդարություն ...