ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանգրով Արմեն Սարգսյանը նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան:«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Սոֆիա)»: