Հայերեն   English   Русский  
Բուլղարիա
Բուլղարիան, ըստ էության, ճանաչել է 1915-ի դեպքերը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Բուլղարիայի Ժողովրդական Ժողովի պատգամավոր Յանակի Ստոիլովը։
Մայիսի 16-ին, բուլղարական Բատակ քաղաքում մեծ շուքով նշվել է Բատակի Սուրբ Նահատակների հիշատակության օրը: Բուլղարիայի հայ համայնքի տասնյակ ներկայացուցիչներ իրենց մասնակցությունն ենբերել օսմանյան թուրքերի կողմից Բատակի կոտորածների 139-ամյակի ոգեկոչման արարողություններին:
Մայիսի 3-ին Վառնայի հայ համայնքը համախմբվել էր Ս. Սարգիս եկեղեցում՝ երկրպագելու Քրիստոսի Խաչափայտի մի փոքրիկ մասունքով պատրաստված Ս. Խաչին, հաղորդում է «Կանթեղ Արարատյանի» թղթակիցը: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի օրհնությամբ Խաչափայտի մասունքով Ս. Խաչը եկեղեցու Խաչի քավոր և Բուլղարիայի Հայերի Միության Ատենապետ Հարություն Հովսեփյանի կողմից ի պահպանություն տրվեց Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում:Խաչափայտի մասունքը Հարություն Հովսեփյանին նվիրաբերվել էր Բուլղար Ուղղափառ եկեղեցու Օխրիդյան ...
Թուրքիայի ԱԳ նախարարությունը քննադատել է Բուլղարիային՝ այդ երկրի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին որոշման պատճառով: Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ որոշման ընդունումը կարող է բացասական հետևանքներ ունենալ թուրք-բուլղարական հարաբերությունների համար:
Ապրիլի 24-ին Սոֆիայի «Խրիստո Բոտև» մարզադահլիճում մեկնարկեց «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ըմբշամարտի 53-րդ միջազգային ավանդական մրցաշարը: Հունահռոմեկան, ազատ ոճերի ըմբշամարտի, ինչպես նաև կանանց ըմբշամարտի մրցումներին մասնակցում է 26 երկրի 300 ըմբիշ:
Ապրիլի 23-ին Վառնայում սկսվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակի բուն միջոցառումները: Երևանի ժամանակով ժամը 17:15-ին Վառնայի ս. Սարգիս եկեղեցում սկսվեց Մեծ եղեռնի զոհերի սրբադասման արարողության ուղիղ եթերով հեռարձակումը, որին հետևում էին տասյակ հայորդիներ: Ժամը 19:15-ին եկեղեցում հնչեցին 100 գուժկան զանգեր, որից հետո Տ. Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը ներկաներին հակիրճ ներկայացրեց օրվա խորհուրդը:Երեկոյան ժամը 20:00-ին, Բուլղարիայի հայերի միության նախաձեռնությամբ եկեղեցու բակից սկսվեց ջահերով երթ, որը ...
Բուլղարիայի 12 քաղաքներում ապրիլի 23-ին և24-ին Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով տասնյակ միջոցառումներ տեղի կունենան: Այս մասին «Կանթեղ Արարատյան» տեղեկատվական կայքին հայտնեց Բուլղարիայի հայերի միության (ԲՀՄ) նախագահ Հարություն Հովսեփյանը: «Բուլղարիայի տարբեր քաղաքներում դեռ այս տարվա սկզբից տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին: Սակայն ապրիլի 23-ին և 24-ին, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, որոնք հրապարակվել են հայկական կայքում, 12 քաղաքներում ...
Մարտի 4-ին Ադրբեջանի նախագահի՝ Սոֆիա կատարած այցի շրջանակներում կայացել է վերջինիս հանդիպումը Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևի հետ: Նախագահները նախ առանձնազրույց են ունեցել, այնուհետև նրանց են միացել պատվիրակության մասնակիցները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Սոֆիա (Բուլղարիա): Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Բուլղարիայի ղեկավարության հետ, որի ժամանակ կքննարկվեն առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է բռնցքամարտի «Ստրանջա»-ի 66-րդ միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացված է 10-ը բռնցքամարտիկով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: