Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������
Ռուսաստանի Ստրունինո քաղաքի մթերային խանութի սեփականատեր Մամուդ Շավերշյանն ամեն ամիս թոշակառուներին, կարիքավորներին և բազմազավակ ընտանիքներին անվճար հացի տասական կտրոն է բաժանում: Այդուհանդերձ դա երբեմն չի գոհացնում տեղի բնակիչներին, որոնց մի մասը չի հավատում, որ դա բացառապես խանութի սեփականատիրոջ բարի կամքի դրսևորումն է: Այս մասին գրում է ռուսական kommersant-ը:Մամուդը 25 տարի առաջ Ռուսաստան տեղափոխվել է Հայաստանից։ Սկզբում աշխատել է որպես ինժեներ, այնուհետ զբաղվել բիզնեսով։ Երբ բացել է խանութը, ...
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին ԱՄՆ-ի օգնությունն է առաջարկել Անկարայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության գործով: Գրում է Russian.rt.com-ը:
Հայազգի բժշկուհիներ Քրիստինա Ավագյանը, Սոնա Երիցյանը և Սոնա Մանասարյանը փրկել են չինուհու կյանքը Պեկին-Մոսկվա չվերթի ժամանակ:Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին:
Տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել Իսրայելում արդեն 4 օր մոլեգնած հրդեհների պատճառով: Հրդեհների հիմնական պատճառը ուժեղ քամին և երաշտն են եղել: Ռուսաստանը, Թուրքիան, Հունաստանը, Իտալիան, Խորվաթիան և Կիպրոսը ավելի քան 10 օդանավ են ուղարկել Իսրայել` հրդեհները մարելու համար:
Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամն այսօր տարածել է հայտարարություն սիրիահայերի իրավիճակի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA) հիմնադրամը հավատարիմ է Հայաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու նպատակին: Միեւնույն ժամանակ, մենք չենք գործում մեկուսացած: Մենք քաջատեղյակ ենք` ինչ է կատարվում մեր շուրջը եւ աշխարհում ու կրում ենք պատասխանատվություն` մասնակից դառնալու ցավն ու տառապանքը հնարավորինս մեղմելու գործին` ...
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի պաշտոնակական ներկայացուցիչ Յենս Լարկեն հայտնել է, որ Սիրիայի Հալեպ քաղաքում մարդասիրական ավտոշարասյան վրա իրականացված ռմբակոծություններից հետո կազմակերպությունը որոշում է կայացրել դադարեցնել մարդասիրական օգնության առաքումը Սիրիա: Գրում է Russian.rt.com-ը:
Շատ հազվադեպ է լինում, երբ մարդիկ ինքնասպանություն են գործում պահի ազդեցության տակ: Այդ դեպքերը բավականին երկար ժամանակահատվածի արդյունք են:
Տիգրան Գևորգի Մկրտչյանը ծնվել է 2013 թվականին Երևանում:
Միացյալ Նահանգների Լուզիանա նահանգում գրանցված ուժեղ ջրհեղեղների հետևանքով տուժած ավելի քան 86,5 քաղաքացի խնդրել է ԱՄՆ-ի իշխանություններին իրենց օգնություն ցուցաբերել: Գրում է Russian.rt.com-ը:
Նարեկ Մարտոյանը ծնվել է 2002թ․նոյեմբերի 22-ին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում, գտնվում է իր պապի՝ Յուրի Մարտոյանի խնամակալության տակ, քանի որ հայրը մահացել է։ Սովորում է 9-րդ դասարանում։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: