Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������
Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունն աջակցություն է ցուցաբերել Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում ուժեղ քամու և կարկտահարության և Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ հեղեղման հետևանքով վնաս կրած բնակիչներին: Կոտայքի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում ս.թ. հունիս և հուլիս ամիսներին տեղացած հորդառատ անձրևից և կարկտից տուժել են բնակիչներ, բնակելի տներ և օժանդակ շինություններ, վնասվել գյուղամիջյան ճանապարհներ, հենապատեր: Արմավիրի մարզի ...
Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում ս.թ. հունիս և հուլիս ամիսներին հորդառատ անձրևի ու կարկտահարության հետևանքով տուժել են բնակիչներ, բնակելի տներ և օժանդակ շինություններ, վնասվել գյուղամիջյան ճանապարհներ, կամուրջներ, հենապատեր:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը ՆԱՏՕ-ի կայանալիք գագաթանաժողովի օրակարգի մասին ելույթով է հանդես եկել, որի շրջանակներում հայտարարել է, որ Եվրոպայում անվտանգություն կարելի է ապահովել միայն Ռուսաստանի Դաշնության օգնությամբ: Գրում է Gazeta.ru.-ն:
ԱՄՆ Սենատը հաստատել է 2017 թվականին Հայաստանին 24,1 միլիոն դոլարի, իսկ Ադրբեջանին՝ 10,9 միլիոն դոլարի օգնություն ցույց տալու նախագիծը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA):
Գլենդել: Հայաստան-Արցախ հիմնադրամը 5մլն ԱՄՆ դոլարին համարժեք օգնություն է ուղարկել դեպի Հայաստան և Արցախ: Օգնությունն ուղարկվել է 9 օդային և 5 ծովային բեռնափոխադրումների միջոցով 2016 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում:
Ինչպես արդեն տեղեկացվել է, Կարապետյանների ընտանիքի կողմից 2000-ական դոլար է հատկացվելու 2016թ. ապրիլի սկզբին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր զինծառայողների, ինչպես նաև ոչ մարտական զոհերի և զոհված քաղաքացիական անձանց բոլոր 97 ընտանիքներին:
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը իրազեկում է Տաշիրի, Ստեփանավանի և Թումանյանի բնակչությանը, որ առաջիկա օրերին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից 100-120 տոննա սննդամթերք կստանան այդ տարածքների բոլոր մանկապարտեզները, գյուղական բնակավայրերի բոլոր բնակիչները, իսկ քաղաքային բնակավայրերում՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկվածները և օգնության կարիք ունեցողները:
Դրսից նայելով այս իսպանական հարյուրամյա եկեղեցուն` գրեթե անհնար է որևէ տարբերություն նկատել դրա և այլ եկեղեցիների միջև: Սակայն բավական է ոտքդ ներս դնես այս ռոմանական կառույցի դռնից և կտեսնես, որ երբեմնի եկեղեցուց միայն պատերն են մնացել: Այն մասում, որտեղ նախկինում նստարաններն էին դրված, այժմ սքեյթի թեքահարթակ է տեղադրվել, աղոթքներն իրենց տեղը զիջել են «օլէ՜» բացականչություններին, իսկ խամրած որմնապատկերները փոխարինվել են պայծառ գույների հրավառությամբ:
Սեպտեմբերի 14-ին Վիեննայում իր աշխատանքները մեկնարկեց ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր Կոնֆերանսի 59-րդ նստաշրջանը:Կոնֆերանսին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը, ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: