Հայերեն   English   Русский  
Ատոմ Ջանջուղազյան
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանի նորակազմ կառավարությունն աշխարհում ամենաերիտասարդներից է: Գործադիրի ամենատարեց ներկայացուցիչը 52 տարեկան է, իսկ ամենաերիտասարդը՝ 28 տարեկան:
ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացնում է նորանշանակ նախարարի կենդագրությունը.
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 18-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին:
Դեկտեմբերի 23-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը անցկացրել է «ՀՀ վարչապետի 100 oրը» խորագրով քննարկում, որին մասնակցել են պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա դիվանագիտական կառույցների, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմի հետ, որի ընթացքում պայմանավորվել են ակտիվացնել էներգետիկայի ոլորտին առնչվող նախագծերի աշխատանքները՝ «Աքքույու» ատոմակայանը և «Թուրքական հոսք»-ը ներառյալ: Կողմերը նաև հաստատել են երկրու երկրների շուկաներում ապրանքների փոխադարձ հասանելիությունը դյուրացնելուն ուղղված միջոցառումների կիրառման մտադրությունը:
Բոլոր երկրներում, որոնք թեյի համաշխարհային արտադրողի կարգավիճակում են, նշվում է Թեյի միջազգային օրը` թեյի վաճառքի և թեյի արտադրության աշխատողների, փոքր արտադրողների ու սպառողների վիճակի միջև փոխադարձ կապի խնդիրներին կառավարության և քաղաքացիների ուշադրությունը սևեռելու նպատկով: Եվ, իհարկե, այս ըմպելիքի մասսայականացման համար:Թեյի միջազգային օրը հենց դեկտեմբերի 15-ին նշելու որոշումն ընդունվել է բազմաթիվ միջազգային կազմակերպություններում և միություններում բազմաքանակ քննարկումներից հետո 2004 թ. Մումբաեում ...
Վարչապետ կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից։
Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգի Դե Կալբե շրջանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, իսկ 2-ը` լուրջ վիրավորվել: Այդ մասին հայտնել է 11 Alive հեռուստաընկերությունը` հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցչին: Գրում է Russian.rt.com-ը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորում նոր ՋԷԿ կառուցել: Այս ծրագրի ուշագրավ կողմն այն է, որ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն բացահայտում, թե ովքեր են պոտենցիալ ներդրողները, որոնց հետ իրենք հույսեր են կապում: Տեղեկացվում է միայն, որ նոր ՋԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ գումարների հետքերը տանում են Մեծ Բրիտանիա՝ դեպի դեսպան Արմեն Սարգսյան:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: