Տարածաշրջանային իրադարձությունները արագակշռույթ տեմպերով զարգանում են։ Այս ընթացքի տարողունակության առանցքային դեր է ունեցել Քրդստանի հանրաքվեն, որը այս պահին քրդական գործոնին առաւել ազդեցիկություն է ապահովում, քան ուղղակի նոր հանրապետության ստեղծման ճանապարհ հարթում։
Իրաքյան Քրդստանում կայացած հանրաքվեն ակնկալված կարգով նկատվում է տարածաշրջանային կարեւորագույն իրադարձություններից, որն ստացել էր արդեն աշխարհաքաղաքական տարողություն:
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյան
ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, թե Թուրքիան մեծ դեր ունի սիրիական տագնապի հանգուցալուծման մեջ, անպայման Անկարայի դերակատարությունը դրականորեն չի երանգավորում:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հայտարարությունը, թե Վաշինգտոնն ու Մոսկվան, Սիրիայում լարվածության մեղմացման գոտիների հաստատման ընթացքում պիտի երաշխավորեն, որ Իսրայելի շահերը նկատի առնվեն, ուշագրավ մեկնաբանությունների տեղիք տվեց: