Եղիզաբեթ 2-րդ թագուհու կրտսեր թոռը` արքայազն Հարին վերջապես հարսնացուին ներկայացրել է տատիկին: US Weekly պարբերականի փոխանցմամբ` ծանոթությունը կայացել է սեպտեմբերի 3-ին Շոտլանդիայում թագուհու ամառային նստավայրում` Բալմորալ պալատում: Գրում է Vesti.ru-ն:
Տարբեր աղբյուրներ շարունակում են նորանոր մանրամասներ ներկայացնել դերասանուհի Մեգան Մարքլի և արքայազն Հարիի սիրավեպից: Թեև նրանց մեծ սիրո հաստատում լրատվամիջոցների համար պաշտոնապես չի եղել, սակայն յուրաքանչյուր օր ամենատարբեր ԶԼՄ-ները նոր տեղեկություններ են հայտնում նրանց հարաբերությունների մասին:Գրում է Popcornnews.ru-ն:
Վերջերս Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը կատակով հայտարարել էր, որ մեծ սիրով երրորդ երեխային լույս աշխարհ կբերեր: Սակայն արքայական ընտանիքին մոտ կանագնած աղբյուրները շուտով հերքեցին այդ տեղեկությունը: Գրում է Elle.ru-ն:
Մեգան Մարքլի ընկերուհի և գործընկերուհի Պրիյանկա Չոպրան հյուրընկալվել է Վենդի Ուիլյամսի հաղորդաշարի շրջանակներում: Խորամանակ հաղորդավարուհուն հաջողվել է Պրիյանկա Չոպրայից որոշակի մանրամասներ իմանալ Մեգան Մարքլի և արքայազն Հարիի սիրավեպից: Գրում է Starslife.ru-ն: