Հայերեն   English   Русский  
ԱՄՆ Պետդեպարտամենտ
Ռուսաստանի Դաշնությունը մասնակցություն չի ցուցաբերի «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման պայքարի դեմ Միացյալ Նահանգների գլխավորությամբ գործող 68 երկրների կոալիցիայի կայանալիք հանդիպմանը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը փորձում է Սիրիայի հարցով Ռուսաստանի Դաշնության հետ փոխըմբռնման համար ուղիներ փնտրել: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի Պետդեպերտամենտի նոր թիմը կմիանա սիրիական կարգավորման գործընթացին: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգները չի մտածում հակառուսական պատժամիջոցները չեղարկելու մասին և այդ հարցում ակնկալում է Արևմուտքի երկրների համերաշխությունը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը Բոնում կայանալիք հանդիպման շրջանաներում կքննարկեն երկու երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Ռեքս Թիլերսոնին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Գրում է Russian.rt.com.-ը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստ չէ հաստատել, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Սիրիայում ռազմական հանցագործությունների համար: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հաստատել է, որ երկրից արտաքսում է 35 ռուս դիվանագետների: Այդ մասին հաղորդագրություն տարածել է գերատեսչության պաշտոնական կայքը: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին ԱՄՆ-ի օգնությունն է առաջարկել Անկարայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության գործով: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգներն ավելի քան երկու անգամ բարձրացրել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի մասին տեղեկության համար խոստացված պարգևավճարը: Այդ մասին տեղեկություն տարածել է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: