Հայերեն   English   Русский  
ԱՄՆ Պետդեպարտամենտ
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը, հավանաբար, օգտագործում է այլ երկրներում իր դեսպանատները ահաբեկչական հարձակումներ պլանավորելու նպատակով: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն «վճռականություն» է ցուցաբերում Հյուսիսային Կորեայի ամբողջական միջուկային զինաթափման շուրջ բանակցություններում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը` հղում կատարելով Պետքարտուղարության մամուլի ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Կենտրոնական և Հարավային Ասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Էլիս Ուելսը հունիսի 27-29-ին պաշտոնական այցով կգտնվի Ադրբեջանում: Այդ մասին նշված է Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի կայքում տեղ գտած հաղորդագրությունում, տեղեկացնում է «Կոնտակտ» լրատվական կայքը:
ԱՄՆ-ը նախընտրում է ավելի ամուր հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հեզեր Նաուրթը: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հեզեր Նաուերթը հայտարարել է, որ Սիրիայում Միացյալ Նահանգների զինվորականների ներգրավմամբ նախապատրաստվող սադրանքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության համաձայն` գերատեսչությունը դատապարտում է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու Սիրիայի որոշումը: Գրում է Gazeta.ru-ն:
Վաշինգթոնի պահանջով Թեհրանի կուրսի փոփոխության դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է չեղարկել Իրանի դեմ իր պատժամիջոցները և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն` ելույթ ունենալով «Ժառանգություն» հիմնադրամի միջոցառման շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ն վստահ է, որ Ռուսաստանն ու Սիրիան փորձում են Դումա քաղաքում «մաքրել» ենթադրյալ քիմիական զենքի դեպքի վայրը: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը: Գրում է Gaztea.ru-ն:
Թուրքիայի՝ Ռուսաստանից C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգի գնումը կարող է հանգեցնել Անկարայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման՝ համաձայն CAATSA-ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենք):
Ամերիկայի Միացյալ Նահանգները համամիտ է ԵԱՀԿ դիտորդական առաքելության՝ Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրությունների գնահատականի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: