Հայերեն   English   Русский  
ԱՄՆ Պետդեպարտամենտ
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ պատվիրակ Բրեդ Մակգերկը հայտարարել է, որ ԻՊ-ի ահաբեկիչները Իրաքում և Սիրիայում կորցրել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների 95%-ը: Գրում է Russian.rt.com-ը:
Ամբողջ աշխարհի բոլոր հասարակություններում լրագրողները հանուն կարևոր հարցերի լուսաբանման անձնական ռիսկի են դիմում: Այս մասին նշված է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերտի հայտարարությունում` Լրագրողների նկատմամբ հանացագործությունների անպատժելիության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգները մտադիր է մինչև 2023 թ. ավարտն ամբողջությամբ ազատվել քիմիական զենքի իր զինանոցից: Այս մասին հայտարարություն տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Վաշինգթոնում Կուբայի արտգործնախարար Էդուարդո Ռոդրիգես Պարիլայի հետ հանդիպում է ունեցել և խստորեն պահանջել ապահովել ամերիկացի դիվանագետների անվտանգությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը «խորը հիասթափություն» է արտահայտել Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացման կապակցությամբ: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում հերքել են Փհենյանի տարածած հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն պատերազմ է հայտարարել Հյուսիսային Կորեային: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն` 2011թ. սիրիական ճգնաժամի սկզբից սիրիացի փախստականներին Միացյալ Նահանգների տրամադրած մարդասիրական օգնությունը 7,4 միլիարդ դոլար է կազմում: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայման անհրաժեշտության մասին: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Կորեական թերակղզում ճգնաժամի կարգավորման հարցում մտադիր չէ դիվանագիտությունից հրաժարվել: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ն ակնկալում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ և չի ցանկանում շարունակել «ակն ընդ ական» քաղաքականությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հեզեր Նաուերթը: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: