Հայերեն   English   Русский  
ԱՄՆ Պետդեպարտամենտ
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ սկսել միայն այն բանից հետո, երբ Փհենյանը միջուկային զինաթափման քաղաքականություն որդեգրի: Գրում է Russian.rt.com-ը:
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության աշխատակցի հետ զրույցում Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Գեզզալ Բայրամլըի կալանավորման մասին տեղեկության առնչությամբ:
Վաշինգթոնում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպումը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ֆիլիպինների առաջնորդ Ռոդրիգո Դուտերտեին առանց Պետդեպարտամենտի հետ խորհրդակցություններ անցկացնելու Սպիտակ տուն է հրավիրել: Գրում է Russian.rt.com-ը:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջարկել է աշխատանքից հեռացնել Պետդեպարտամենտի 2300 աշխատակցի, որպեսզի բյուջեն կրճատվի 26%-ով: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների պետդեպարմենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ռուսական ութ ընկերությունների դեմ նոր պատժամիջոցների սահմանման որոշումը կայացրել է նախկին վարչակազմը, իսկ ներկայիս կառավարություն այն ուժի մեջ թողել: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայցուցիչը հաստատել է, որ Իտալիայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից հետո պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստանի Դաշնություն կուղևորվի: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ Դոնբասի արգելափակման խնդիրը պետք է լուծվի խաղաղ և Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման ճանապարհով: Համապատասխան հաղորդարություն տարածել է Պետդեպարտամետի պաշտոնական կայքը: Գրում է Gazeta.ru.-ն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկով Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ֆինանսավորումը հաջորդ տարի կկրճատվի 28%-ով: Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը` հղում անելով բյուջեի նախագծին: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգները պլանավորում է Սիրիայի Ռաքքա քաղաքը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից կոլաիցիայի անդամ երկրների` մասնավորապես Թուրքիայի հետ ազատագրել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` հղում անելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչին: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: