Հայերեն   English   Русский  
ընտրություններ
Խորհրդարան անցած քաղաքական 4 ուժերից երեքի թվով 35 պատգամավորներ մանդատից հրաժարվելու դիմումներ էին ներկայացրել, չեղարկվեց միայն 23-ի գրանցումը՝ 12 թեկնածուներ վերջին պահին հետ վերցրեցին իրենց դիմումները: Հրաժարականներ չեն եղել միայն «Ելք» դաշինքից:
Ցանկացած խելամիտ իշխանություն լավ գիտի, որ երբ խարխլում է ընդդիմադիր դաշտը և ընդդիմությանը զրկում կենսագործունեությունից, ստեղծում է քաղաքական ճգնաժամ և պարարտ հող պատրաստում իր իսկ քայքայման համար: Երբ իշխանությունը դաշտում մնում է մենակ՝ առաջանում է քաղաքական կոնֆլիկտ հենց իշխանության ներսում, քանի որ իշխանության մեջ արդեն առաջանում է ազդեցության լծակների վերաբաշխման խնդիրը, և միևնույն քաղաքական ուժի ներքին խմբավորումները (կլանները, թայֆաները) մտնում են պետական կերակրատաշտից ավելի շատ օգտվելու, ...
«Ժողովուրդը» գրում է. «Ընտրություններից հետո արդեն նկատվում են մի շարք ապրանքատեսակների թանկացում: Օրինակ՝ բանանը, եթե նախկինում 650-700 դրամ էր վաճառվում, հիմա անցել է 730-750 դրամի սահմանագիծը: Հիշեցնենք՝ բանանի միակ ներկրողը «Քեթրին գրուպն» է, որի սեփականատերն է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով պատգամավոր ընտրված Միհրան Պողոսյանը: Հիմա նա սկսել է ետ բերել ընտրությունների համար ծախսած գումարներն ու տրված ընտրակաշառքը:
Չնայած մոտեցմանը, թե մեկի օրինակով բոլորի մասին կարծիք կազմել չի կարելի, սակայն հետընտրական այս փուլում թերևս կարելի է կարծիք կազմել Հայաստանի գյուղական համայնքների մեծամասնությունում տեղի ունեցած ընտրությունների մասին՝ դիտարկելով մի քանի օրինակներ: Քվեարկության արդյունքների նմանատիպությունը հուշում է, որ իրավիճակն ու գործընթացներն էլ նման են եղել:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Մոսուլում և Հալեպում իրավիճակի շուրջ ամերիկյան քաղաքական գործիչների մոտեցումների տարբերության մասին լրագրողների հնչեցրած հարցին: Գրում է Russian.rt.com-ը:
Այս համարում կանդրադառնանք ընտրական գործընթացներում առանցքային դերակատարում ունեցող որոշ սուբյեկտների՝ դիտորդներին, վստահված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ ինչ-որ մեկի ներքին գործերին կամ ընտրական գործընթացներին միջամտել: Գրում է Russian.rt.com-ը:
Հայաստանում ընտրությունները երբեք տեխնիկապես այնքան հագեցած չեն եղել, որքան ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները, բայց երբեք այդքան թղթի գերածախս էլ չի եղել, որքան այս ընտրություններում կլինի: Էլ չասենք, որ այս ընտրություններում ընտրատեղամասերը կլինեն շատ բազմամարդ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: