Հայերեն   English   Русский  
ընտրություններ
Ուկրաինայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում հինգ քաղաքական ուժեր ներկայացված կլինեն խորհրդարանում։ Ընտրությունների առաջատարը «Ժողովրդի ծառա» կուսակցությունն է, որը նախնական տվյալներով խորհրդարանում կունենա մոտ 43,5 տոկոս ներկայացվածություն։ Քանի որ Ուկրաինայում 450 մանդատների կեսը բաշխվում է համամասնական, մյուս կեսը՝ մեծամասնական ընտրակարգով, հնարավոր է, որ գործող նախագահ Վլադիմիր Զելենսկին կոալիցիա կազմելու կարիք չունենա. մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ...
2019 թվականի հուլիսի 11-ին կայանալիք Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության քվեաթերթիկում ընդգրկվել են 11 դատավորների անուններ:
Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի. պատգամավորներն այդ պաշտոնում ընտրել են իտալացի Դավիդ-Մարիա Սասոլիին: Նրա օգտին քվեարկել է 345 պատգամավոր: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Եվրամիության առաջնորդները վերջապես համաձայնության են եկել ԵՄ կառույցների ղեկավարների ընտրության հարցում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կատակով խնդրել է «չմիջամտել ընտրություններին»: Գրում է Russian.rt.com-ը:
2020 թվականի նախագահական և կոնգրեսական քարոզարշավներին ընդառաջ` ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը հրապարակել է իր`դաշնային ընտրության վերաբերյալ հարցադրումները` առաջարկելով թեկնածուներին` ներկայացնել իրենց տեսլականը և հայկական հարցերի վերաբերյալ ամերիկյան քաղաքականության առաջնահերթությունները: Այս ամենը ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ավելի մեծամասշտաբ առաքելության մի մասն է` օգնել ամերիկահայ քվեարկողներին լինել տեղեկացված ու գիտակցված ընտրություն կատարել հաջորդ տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում. հայտնում ...
Հունիսի 24-ի վճռով ՀՀ Վարչական դատարանն անվավեր է ճանաչել հունիսի 8-ին Սյունիքի մարզի Գորայք համայնքում կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների, մասնավորապես՝ համայնքապետի ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ Գորայքի ղեկավար էր ընտրվել ինքնաառաջադրված թեկնածու Աշոտ Աղաջանյանը:
Արդյոք Էրդողանի երկրորդ պարտությունը Ստամբուլում հետագա փոփոխությունների խորհրդանիշն է։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունը Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։ Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի կարծիքով՝ քանի դեռ լարված են Թուրիա-Արևմուտք, մասնավորապես ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հարաբերությունները, որևէ զարգացում Թուրքիայում բացառել հնարավոր չէ։ Սակայն, ներկայում, թուրքագետի խոսքով՝ Ստամբուլում ընդդիմության հաղթանակը դեռ ոչինչ չի նշանակում․ ...
Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ Քնեսեթն ինքնալուծարվել է՝ չկարողանալով կոալիցիա կազմել սահմանված ժամկետում։ Արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։ Մինչ այդ վարչապետի պաշտոնում կշարունակի պաշտոնավարել Բենիամին Նեթանյահուն, որը հուլիսին կդառնա Իսրայելի ամենաերկար ժամկետով պաշտոնավարած վարչապետը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: