Հայերեն   English   Русский  
ընտրություններ
Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության օգտին ՊՊԾ գնդի աշխատակիցների բերվելիք ձայների ցուցակի հրապարակման փաստով նշանակված ծառայողական քննությունը կասեցվել է:
Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին, քանի որ տեսնում է քաղաքացիների դրական արձագանքը Հայաստանում անցկացվող ԵՄ գործողություններին: Հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, գրում է 1in.am-ը:
««Խորհրդարանական կառավարումը» հաճելի հնչող արտահայտություն է, սակայն իրականում այս ձևը լավագույնը չէ և Հայաստանին չի համապատասխանում, որովհետև ցանկացած ձև պետք է առաջ տանի քաղաքական գաղափարներև և քաղաքակնությնամեջ լավագույն մարդկանց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց ՀՀՇ վարչության անդամ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Ֆրանսիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում Մակրոնի կուսակցությունը բացահայտ հաղթանակ է տարել: Ըստ կանխատեսումների` հունիսի 18-ին սպասվող ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնի նորաստեղծ «Առաջ» կուսակցությունը կստանա խորհրդարանի ստորին պալատի 577 մանդատներից 390-450-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարեց` իր իսկ խոսքով «brexit»-ի բանակցությունները վարելու վստահության քվե ստանալու համար: Սակայն ընտրությունների արդյունքներն ավելի խճճեցին իրավիճակը` բանակցություններ վարողներին երերուն հենարան տալով: Պահպանողականները կորցրեցին մեծամասնությունը խորհրդարանում, և Թերեզա Մեյը ստիպված եղավ կոալիցիոն կառավարություն ձևավորել:
Մինչ Ֆրանսիայի նախագահական ընտրությունները Էմանուել Մակրոնի հակառակորդները նրան չընտրելու հիմնավորումներից էին համարում այն, որ նրա նոր ձևավորված «Առաջ» շարժումը մարդկային մեծ ռեսուրսներ չունի և ընտրվելու դեպքում Մակրոնին սատարող Օլանդի վարչակազմը վերարտադրվելու հնարավորություն կունենա:
Հոգեբան Սամվել Խուդոյանի գնահատմամբ` Երևանի ավագանու ընտրությունները 10 անգամ ավելի անարդար էին, քան նախորդ բոլոր ընտրությունները. եթե ընտրություններն արդար լինեին, իշխանության ներկայացուցիչը չէր ընտրվի:
Երևանի Ավան Առինջ թաղամասի ընտրատեղամասերում ավագանու ընտրություններն անցնում են առանց միջադեպերի։ 1/07 1/08 և 1/09 ընտրատեղամասերում թե հանձնաժողովի անդամները, թե վստահված անձինք նշում են, որ օրվա ընթացքում միջադեպեր չեն արձանագրվել, ընտրողների հոսքն էլ նախորդ ընտրությունների համեմատ պասիվ է, միայն առավոտվա ժամերին են տեղամասերը մարդաշատ եղել։
Մայիս 18-ին գործող Կառավարությունը հրաժարական կտա:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: