Սեպտեմբերի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացան հերթաքան քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Արգենտինայի արտաքին գերատեսչությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, արգենտինյան կողմից` Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարի տեղակալ Էդուարդո Անտոնիո Սուաինը: