Աջակողմյան «Գերմանիայի այլընտրանք» կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Վալդեմար Գերդթը, մեկնաբանելով գերմանական քաղաքականությունը սիրիացի միգրանտների նկատմամբ, հայտարարել է, որ իրեն և կուսակիցներին հաճախ քննադատում են այն պատճառով, որ չեն կիսում կանցլեր Անգելա Մերկելի կառավարության դիրքորոշումը փախստականների հարցում և կարծում, որ նրանք պետք է վերադառնան իրենց հայրենիք: Գրում է Rusarminfo.ru-ն: