Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», սեպտեմբերի 16-ին Եվրոպայի Չեմպիոնների լիգայի շրջանակում կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ, խաղը Երևանի ժամանակով կմեկնարկի ժամը 22։45-ին։
Գերմիջին
քաշային կարգում WBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը
շնորհավորական ուղերձ է հղել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր
Ալեքսանյանին` աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ.
«Մինչ համայն հայությունը վայելում էր Արսեն Ջուլֆալակյանի հաղթանակի
բերկրանքը, ահա ստեղծվեց երկրորդ նույնանման առիթը` մեր հայրենակից Արթուր
Ալեքսանյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Անչափ ոգևորող է նրա հաջողությունը և պարտավորեցնող այլոց համար` ապագա
մրցումներում նման բարձունքներ ...
Իրանագերմանական համատեղ առևտրի պալատը տեղեկացնում է, որ 2014-ի առաջին կիսմայակում Իրանի և Գերմանիա միջև իրականացվող ապրանքաշրջանառության ծավալը զգալի աճել է:
Սեպտեմբերի 13-ին Դորտմունդի «Սիգնա Իդունա Պարկ» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնության շրջանակում կհյուրընկալի «Ֆրայբուրգին»: Հանդիպումը Երևանի ժամանակով
կսկսվի ժամը 17:30-ին:
Իրանի միջուկային բանակցող թիմի անդամ Մաջիդ Թախթ Ռավանչին տեղեկացրել է, որ այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի կունենան բանակցություններ Իրանի և Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջև:
Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ պարոն Դավիթ Տոնոյանն ընդունել է ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության պատվիրակությանը, որը ս.թ. սեպտեմբերի 9-ից 10-ը Երևանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարությունում հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության բանակցություններին մասնակցելու նպատակով:
Կանցլեր Անգելա Մերկելը հայտնել
է, որ Գերմանիան կողմ է, որ Ռուսաստանի դեմ սահմանված, Եվրոպական միության նոր
պատժամիջոցները ուժի մեջ մտնեն մինչև արևելյան Ուկրաինայում խաղաղության նախագծի
ամբողջությամբ իրականացումը:
WBO վարկածով գերմիջին քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը սեպտեմբերի 27-ին «Սփարքսեն Արենա» մարզապալատում մրցամարտ կանցկացնի: Նա պետք է փորձի պաշտպանել չեմպիոնական գոտին բրիտանացի Պոլ Սմիթի հետ հանդիպումում: Սմիթը հայտարարել էր, որ կհաղթի և գոտին իր հետ կտանի Անգլիա:
Ամեն տարի ավելի քան 800.000 մարդ մահանում է ինքնասպանությունից, յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ աշխարհում մեկ մարդ կյանքն ավարտում է ինքնասպանությամբ: Ինքնասպանությունների տարեկան թիվն ավելի շատ է, քան մարդասպանությունների և պատերազմների հետևանքով միասին վերցրած զոհերի թիվը: