Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������
Միացյալ Նահանգների իշխանությունները կարող են Չինաստանի դեմ նոր տնտեսական սահմանափակումներ կիրառել, քանի որ ՉԺՀ-ն ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին իր շուկայում բավարար ազատություն չի տրամադրում: Այդ մասին գրում է The Wall Street Journal պարբերականը` հղում կատարելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
Այս տարին հատկապես բերքառատ էր խաղողի մշակության համար: Ըստ գյուղատնտեսության նախարարության օպերատիվ տվյալների` 2015 թ. հոկտեմբերի 30-ի դրությամբ արտադրվել է շուրջ 308 հազար տոննա խաղող` նախորդ ամբողջ տարվա 261 հազար տոննայի դիմաց: Արդեն իսկ մթերվել է 213 հազար տոննա խաղող` նախորդ ամբողջ տարվա 184 հազար տոննայի դիմաց: Հայաստանից արտահանվել է մոտ 9 հազար տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5 հազար 7 հարյուր տոննայի դիմաց:
ԵՏՄ տարածքում միասնական արժույթի անցնելը կարող է և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի համար:
Փոքր և միջին ձեռնարկատիրությունների ոլորտը Հայաստանում ինստիտուտոցիոնալ փոփոխությունների կարիք ունի: Դաշտումբ լուրջ խոչընդոտներ են կոռուպցիան, բարձր տոկոսադրույքներով վարկերը, պետական կառույցների թերի աջակցությունը:
ԱԺ արտահերթ նստաշրջանը շարունակվեց նաև այս շաբաթ` հունիսի 22-23-ը: Չնայած այդ օրերին հայաստանյան հանրությանը հուզող թիվ մեկ խնդիրը էլեկտրաէներգիայի թանկացումն էր ու դրա դեմ պայքարը, իսկ արդեն հունիսի 23-ին` ոստիկանության բռնությունները ցուցարարների նկատմամբ` ԱԺ-ում այդ հարցին անդրադարձ չկատարվեց: Ընդդիմադիր պատգամավորներից դրան փորձեցին անդրադառնալ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրահանգով «թեմայից դուրս» խոսող պատգամավորների խոսափողներն ...
Վերջերս բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մեր երկրի տարբեր աստիճանի պաշտոնյաների ունեցվածքի, գույքի և ֆինանսական միջոցների հերթական տարեկան հայտարարագրերը ներկայացրեց: Այդ հրապարակումներից հետո մի հարց ամենից շատ գրավեց մեր ուշադրությունը` հայրենի մարզպետների ունեցվածքը:
Գործազրկությունը եղել և մնում է Հայաստանում առանցքային խնդիրներից մեկը: 2014 թ. 4-րդ եռամսյակի տվյալներով` 240 հազարից ավելի գործազուրկների բանակ ունենք, որոնցից, փետրվար ամսվա տվյալներով, մոտ 70 հազարն աշխատանք է փնտրել:
Ապրիլի 1-ից Հայաստանում անգամ առօրյա առևտուր անելը կարող է խնդիրներ հարուցել: Կառավարությունը մարտի 26-ի նիստում հավանության արժանացրեց հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին որոշումը, որով սահմանվում են մինչև 2016 թ. հունվարի 1-ը կիրառվող հին սերնդի ՀԴՄ-ների շահագործման կանոնները: Դրանք նոր իրավիճակ են ստեղծում մեզ համար:
«Հայաստանի բանկային համակարգը առաջանցիկ տեմպերով թաղվում է պարտքերի մեջ: Վերջին շրջանում նկատվում է մեր առևտրային բանկերի կողմից արտասահմանյան բանկերից և ֆինանսական կառույցներից վարկերի ներգրավվման կտրուկ աճ:
Հայաստանից 50 մլրդ դրամ և ավելի արժեքով ապրանք արտահանողներն այլևս կվճարեն ոչ թե օրենքով սահմանված 20 տոկոս, այլ ընդամենը 2 տոկոս շահութահարկ: Որովհետև ՀՀ կառավարությունը հունվարի 22-ի նիստում հավանության արժանացրեց «Շահութահարկի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է օրենքով սահմանված չափանիշներին համապատասխանող արտահանող ընկերությունների շահութահարկը նվազեցնել 10 անգամ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: