Միլանում հայ համայնքի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցու հետ կապված միջադեպը հրապարակային պրովոկացիայի եւս մի փորձ էր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Սույն թվականի նոյեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպումը։
Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին։Հանդիպման ընթացքում քննարկել են արտաքին և անվտանգային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: