Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայ ընկերներս ինձ հարցնում են՝ հիմնվելով հարյուրավոր երկրներ կատարած ճանապարհորդությունների քո փորձին, ո՞ր երկրին է ամենից շատ նման Ադրբեջանը: Հայերը Ադրբեջան ճամփորդել չեն կարող, դրա համար էլ հարցը տեղին է: Պատասխանում եմ. անձի պաշտամունքի, ընդդիմության և ԶԼՄ-ների հանդեպ հալածանքով, հանրության ընդհանուր մարազմի աստիճանով՝ նրանք ամենից շատ նման են աֆրիկյան Գամբիա երկրին»: