Հայերեն   English   Русский  
Նիկոլաս Մադուրո
Վենեսուելան քաղաքացիական պատերազմի եզրին է։ Այս երկիրն արդեն մի քանի օր է, ունի երկու նախագահ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր աջակիցներն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում։
Վենեսուելայում, որտեղ մեկ շաբաթ շարունակ բողոքի ակցիաներ են անցակցվել, միայն նախորդ գիշեր է հաջողվել իրավիճակը վերահսկել: Իսկ ժամեր անց երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն ուղերձով դիմել է ժողովրդին: Գրում է Ria.ru-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հարավամերիկյան երկրում քաղաքական ճգնաժամի ֆոնին: Կայացած հեռախոսազրույցի մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական կայքը:
Վենեսուելայում ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ կդիտարկի երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա մերձակա շրջապատի «համաներումը», եթե նրանք Սահմանադրության և կարգուկանոնի վերականգնման կողմնակից դառնան: Համապատասխան հայտարարությամբ Գուայդոն հանդես է եկել Univision հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել Վենեսուելայի ցուցարարներին: Այդ մասին գրառում Մակրոնը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկիրը խզում է դիվանագիտական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Կարակասը լիովին կվերանայի Վաշինգթոնի հետ հարաբերությունները: Գրում է Gazeta.ru-ն:
Բոլիվարիական ազգային հետախուզության ծառայության ներկայացոըւցիչները երեկ ձերբակալել են Վենեսուելայի Ազգային վեհաժողովի (միապալատ խորհրդարան) ղեկավար Խուան Գուայդոյին (խորհրդարանը փաստացի դուրս է մղված որոշումների ընդունման գործընթացից և երկրի ղեկավարի հակառակորդ քաղաքական ուժերի հսկողության տակ է):
Նիկոլաս Մադուրոն երկրորդ անգամ ստանձնեց Վենեսուեայի նախագահի պաշտոնը: Մայիսյան ընտրությունների հաղթողը երկիրը կղեկավարի մինչև 2025 թվականը բարդ ներքաղաքական պայմաններում և ԱՄՆ-ի, ԵՄ-ի և լատինամերիկյան երկրների մեծ մասի կողմից ճնշումների տակ:
Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսն անցած տարվա դեկտեմբերին կոչ է արել երկրի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին թողնել նախագահական պաշտոնը: Այդ մասին, ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, երեկ հայտնել է The Washington Post թերթը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզության իր աղբյուրին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: