Հայերեն   English   Русский  
������������������������������������������ ������������������������������������������������������������������������������������
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում ԱՄՆ ծրագրերի շրջանավարտների մասնակցությամբ: Նպատակը ՈԱԱԿ փորձագետների բազայի համալրումն էր:
«Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» Twining ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-19-ին ՈԱԱԿ-ում տեղի է ունենում աշխատաժողով`նվիրված Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման նոր չափանիշներին և ուղենիշներին, ուսումնառության վերջնարդյունքներին և դրանց գնահատմանը:
Մեկնարկեց «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը: Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի անդամ Աշոտ Սաղյանը:
Հայաստանի ամերիկյան համալսարանում դեկտեմբերի 4-ին տեղի ուենցավ «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում, որակավորումների ճանաչման ապահովումը» թեմայով համաժողովի բացումը։
Փորձագետները ՈԱԱԿ են ներկայացրել ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնող հինգ բուհերի փորձագիտական զեկույցներում նշված թերությունների վերացման ծրագրերի (բարելավման պլան) վերաբերյալ կարծիքները և գնահատականները:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը» (ՈԱԱԿ) հավատարմագրման փուլում գտնվող հինգ բուհերի ներկայացուցիչների համար հուլիսի 11-ին կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել` ներկայացնելու շարունակական բարելավման գործողությունների ծրագիր կազմելու նախընտրելի մոտեցումները և առանձնահատկությունները:
ՈԱԱԿ-ը բուհերի ներկայացուցիչների հետ քննարկում է հավատարմագրման գործընթացը և հնարավոր բարեփոխումներն`այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
Փորձագիտականզեկույցներինախնականտարբերակներնուղարկվելենինստիտուցիոնալհավատարմագրումանցնողհինգբուհեր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: