Հայերեն   English   Русский  
մահ
«Բարերար Լևոն Հայրապետյանի մահը ռուսական բանտում մեր ձախողումներից մեկն էր»:
Երեւանում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» բաց հատվածում գնացքը վրաերթի է ենթարկել մետրոյի երիտասարդ աշխատակցին։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են քննչական կոմիտեից։
Հնդկաստանի Օրիսա նահանգում փիղը ոտնատակ է արել տեղացի մի տղամարդու, որը փորձել է սելֆի անել կենդանու հետ: Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը: Գրում է Russian.rt.com-ը:
BBC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգներում 39 տարեկանում մահացել է օրանգուտանը, որը դարձել է կապիկների առաջին ներկայացուցիչներից մեկը, որը տիրապետել է ժեստերի լեզվին: Գրում է Russian.rt.com-ը:
2017թ․ սկզբից ավելի քան 230 ներգաղթյալ մահացել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանը հատելու փորձի ընթացքում: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Գրում է Russian.rt.com-ը:
Եմենում խոլերայի համաճարակից 1890 մարդ է մահացել: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել երկրի առողջապահության նախարար Նասեր Բաումը: Գրում է Russian.rt.com-ը:
Օգոստոսի 4-ին, ժամը 22-ի սահմաններում, անհայտ վարորդը «Ֆոլքսվագեն Պասսատ» ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ճանապարհի 19-րդ կմ-ին, Աշտարակ-Երևան ուղղությամբ, բախվել է 1981 թ. ծնված Գեղամ Սարգսյանի «ՎԱԶ 2121» ավտոմեքենային, ինչի հետևանքով մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի մասից, Գեղամ Սարգսյանը տեղում մահացել է, իսկ նույն մեքենայում գտնվող՝ 2013 թ. ծնված Սարգիս Գեղամի Սարգսյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օգոստոսի 2-ին ժամը 8.15-ին, «Շկոդա-Ֆաբիա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հ. Քոչարի փողոցի թիվ 41 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1995 թ. ծնված Լիանա Օհանյանին, որը տեղում մահացել է:
Ֆրանսիացի երգչուհի Բարբարա Վելդենսը վախճանվել է բեմում: Նա 35 տարեկան էր:
Հուլիսի 19-ին, ժամը 13:32-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Քոսաջուր կոչվող տարածքում երեխա է ջրահեղձվել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: