Հայերեն   English   Русский  
մահ
Հոկտեմբերի 26-ին, ժ.12.30-ի սահմաններում, «ՊԱԶ-672» երթուղային ավտոբուսի վարորդը Գյումրի քաղաքի Չերազի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա Գագիկ Ժամկոչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
73 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Կարաչենցովը: 2017 թ. նոյեմբերի սկզբին Կարաչենսովի կինը պատմել էր, որ դերասանը թոքերի քաղցկեղ ունի: Հետազոտության արդյունքում պարզվել էր, որ ուռուցքը չարորակ է: Գրում է Russian.rt.com-ը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան հերքում է Դեյր Էզ Զոր նահանգի գյուղերից մեկի ուղղությամբ օդային հարվածի հետևանքով 62 խաղաղ բնակչի մահվան փաստը: Գրում է Gazeta.ru-ն:
Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջի տակ դի կա։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի մահվան մասին սաուդյան իշխանությունների պաշտոնական վարկածն այնքան էլ համոզիչ չէ: Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով Մեյի ներկայացուցչին: Գրում է Gazeta.ru-ն:
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը հայտարարել է սաուդցի լրագրող Ջամալ Հաշուկջիի մահվան մասին: Այդ մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով երկրի հեռուստատեսությանը: Գրում է Gazeta.ru-ն:
CNN հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սաուդցի լրագրող Ջամալ Հաշուկջին, ամենայն հավանականությամբ, մահացել է: Գրում է Gazeta.ru-ն:
Հոկտեմբերի 17-ի երեկոյան Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացած աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աճյունը դիահերձարանից տեղափոխվել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքիայում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանության վերաբերյալ ավելի սարսափելի մանրամասներ են հայտնի դառնում: Գրում է Vesti.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: