Հայերեն   English   Русский  
մահ
Օգոստոսի 30-ին կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական էստրադային երգիչ Իոսիֆ Կոբզոնը: Գրում է Gazeta.ru-ն:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Օգոստոսի 27-ին, ժամը 14.50-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Զ.Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 2011 թ. ծնված Մերուժան Սուչյանին և անմիջապես իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց, որտեղ երեխան մահացել է:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թույլ չի տվել իր ենթականերին սենատոր Ջոն Մաքքեյնի մահվան մասին Սպիտակ տան անունից պաշտոնական հայտարարություն հրապարակել, որում նրան հերոս էին անվանել: Այս մասին գրում է The Washington Post- ը` վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
Անդրադառնալով Արթուր Սարգսյանի («Հաց բերող») մահվան հանգամանքներին առնչվող քրեական գործի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածած տեղեկատվությանը, որում մասնավորապես մեջբերվել են որոշ տվյալներ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններից, նաև հաշվի առնելով նշված քրեական գործի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությունը` հարկ ենք համարում տեղեկացնել, որ այն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել դեռևս 2018 թվականի մայիսի 30-ին:
Կյանքից հեռացել է 20-րդ դարի մեծագույն երգչուհիներից մեկը՝ «սոուլի թագուհի» կնքված Արետա Ֆրանկլինը:
Նախորդ շաբաթ Ճապոնիայում անոմալ շոգի պատճառով առնվազն 12 մարդ է մահացել, իսկ մոտ 10,000 մարդ հոսպիտալացվել ջերմային հարվածի հետևանքով: Գրում է Russian.rt.com-ը:
Հուլիսի 17-ին, ժամը 11:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ANSA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆլորենցիայի Մոնտելուպո Ֆիորինտինո համայնքում կյանքի 117-րդ տարում մահացել է Եվրոպայի ամենատարեց բնակչուհին` Ջուզեպպինա Պրոետտոն: Գրում է Gazeta.ru-ն:
Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է երեք ադրբեջանցի զինծառայող, իսկ ևս 11 զինծառայող վիրավորվել է, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական գործակալությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: