Հուլիսի 1-3-ը Դորտմունդում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2017 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ 31երկրի 149 ըմբիշներ 8 քաշային կարգերում խաղարկեցին ստուգատեսի 32 մեդալները:
«Եթե չլինեին մրցավարական կոպիտ սխալները, մեդալների քանակն ավելի շատ կլիներ»,- ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչն ամփոփեց Եվրոպայի երիտասարդական առաջնության արդյունքները:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն ուսումնամարզական հավաքի վերջնական փուլում է: Գիշերը թիմը կմեկնի Դորտմունդ` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկվել են բոլոր քաշային կարգերի Հայաստանի չեմպիոնները.
Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր գորգ են մտել 50, 60, 74 եւ 96 կգ քաշային կարգերի մարզիկները: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Կարեն Զուրաբյանը (50 կգ) նվաճեց բրոնզե մեդալ:
Թբիլիսիում ավարտվեց ըմբշամարտի միջազգային մրցաշարը։ Այսօր hունահռոմեական ոճում 75 կգ քաշային կարգում մրցաշարի հաղթող դարձավ Կարապետ Չալյանը։ Եզրափակչում մեր ըմբիշը հաղթեց Ղազախստանի ներկայացուցչին։
Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում: Վաղն առավոտյան մեր թիմերն անմիջապես Օլիմպավանից կմեկնեն Թբիլիսի, որտեղ հունիսի 9-12-ը կմասնակցեն միջազգային մրցաշարի: