Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Վանաձորում օրերս կայացած օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի, ԽՍՀՄ չեմպիոն Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին մասնակցում էր 9 երկրների 110 ըմբիշ:
Ադրբեջանական բանակում զինվորի հերթական կորուստն է գրանցվել: Դեպքը տեղի է ունեցել պաշտպանության նախարության՝ առաջնագծում տեղակայված զորամասերից մեկում, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է սեպտեմբերին Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Ըմբշամարտը Հայաստանում հենակետային մարզաձև է, մեր երկրի ներկայացուցիչները միջազգային հեղինակավոր ստուգատեսներում անմասն չեն մնում խաղարկված պարգևներից: Եվ հետաքրքիր էր, թե Լեհաստանի Կատովիցե քաղաքում օրերս կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում իրենց ինչպես կդրսևորեն հերթափոխի ներկայացուցիչները:
«Զանգակ» գրատանն երեկ կայացավ Արտակ Մովսիսյանի «Տասը հայ ականավոր թագուհիներ» գրքի շնորհանդեսը:Ներկայացնելով գիրքը`Մովսիսյանը նշեց, որ հայ թագուհիները մեծ ավանդ են ունեցել հայ մշակույթի ու պետականության զարգացման գործում, սակայն ամենաքիչը նրանք են լուսաբանված և հանրությանը հայտնի չեն:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունից Հայաստանի ներկայացուցիչները պատվով վերադարձան: Նվաճած մեդալներն էլ վկայում են, որ մերոնք լրջորեն էին նախապատրաստվել այդ փորձությանը:
Օրերս Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովում ուշագրավ իրադարձություններ կատարվեցին: Մասնավորապես, ընտրվեց կազմակերպության նոր նախագահ, որոշվեց հիմնովին փոփոխել ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի կանոնները: Համաժողովում ներկա գտնված Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն «Անկախին» հայտնեց իր տպավորությունները:
Ըմբշամարտը Հայաստանում հենակետային մարզաձև է, սպասելիքները մեծ են: Օդեսայում օրերս կայացած ազատ ոճի ըմբշամարտի «Սև ծով» միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցում էին տասը երկրների պատվիրակներ, մեր ըմբիշներն անմասն չմնացին խաղարկված պարգևներից: Թե ինչքանով են սպասելիքներն արդարացել, խնդրեցինք պարզաբանել միջազգային կարգի մրցավար Լյովա Վարդանյանին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: