Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������ ������������������������������������
Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 14-ին 282 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է 192,493,043 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները: Իսկ ապրիլի 4-14 ժամանակահատվածում փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, 2,361,578,991 դրամ՝ փոխանցված 2,930 անձանց կողմից:
Արցախում թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով՝ ԼՂՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ շտաբը, ամփոփելով իր 7-օրյա աշխատանքը, տեղեկացնում է, որ ապրիլի 8–ի տվյալներով` ֆինանսների նախարարության բանկային հաշիվներին է փոխանցվել մոտ 1 մլրդ 139 մլն դրամ, 1 մլն դոլար, 7,700 հազար եվրո և 13 մլն ռուբլի: Ինչպես նախօրոք հայտարարվել է, հավաքագրված ֆինանսական միջոցներն ուղղվելու են պաշտպանության բանակի հետագա սպառազինմանը:
ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն:
Ադրբեջանցի գերմանաբնակ բլոգգեր, Meydan.tv ընդդիմադիր լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը, թարմացրնելով իր` երեկ` ապրիլի 7-ին տված ցուցակը, ներկայացրել է Ադրբեջանի կորուստների՝ 66 սպանվածի և 5 անհետ կորածի անուն, կրկին թույլ տալով սակայն մի շարք սխալներ:Համադրելով այդ տվյալները Razm.info-ի գրանցածների հետ և զտելով դրանք` ներկայացնում ենք Ադրբեջանի սպանվածների և անհետ կորածների ճշտված՝ 79 +5 անունից բաղկացած ցուցակ։ Դրանց թվում են 1 գնդապետ, 1 փոխգնդապետ, 5 մայոր, 2 կապիտան, 5 ավագ լեյտենանտ և ...
Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ վերջին օրերին տեղեկատվական դաշտում փոփոխությունների մասին:
Արևմտյան ԱՄՆ-ի առաջատար երիտասարդական շարժումները՝ Հայկական Երիտասարդաց Դաշնակցությունը, ՀՀԴ «Շանթ» Ուսանողական Միությունը և Համահայկական Ուսանողական Միությունը, հինգշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ՝ արտահայտելով իրենց աներկբա միասնականությունը Արցախի հերոս զինվորների հետ և խստորեն դատապարտելով Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի անկախ Հանրապետության վրա վայրի հարձակումներ իրականացնելու համար:Ստորև ներկայացնում ենք ամբողջական հայտարարությունը՝«Հայկական Երիտասարդաց Դաշնակցությունը, ՀՀԴ «Շանթ» Ուսանողական ...
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում նախօրեին հզոր ցույց է անցկացվել, ցասումնալից ելույթների հիմնական մեսիջը Արցախի զորակցությունն էր և հայ ժողովրդի միասնականությունը:
Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը, որի ընթացքում կիրառել էինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ(2000-ից ավելի կրակոց), այնպես էլ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հյուսիսային (Թալիշ)ուղղությամբ, որոնց հետևանքով զոհվել է շարքային պայմանագրային, 1983թ. ծնված Հրաչ Սամվելի Մուրադյանը:
2016թ. ապրիլի 2-ից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ հանուն հայրենիքի մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ՝
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: