Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������ ������������������������������������
Ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը:
Այն, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը ձախողեց ադրբեջանական ագրեսիայի առաջխաղացումն ու Ադրբեջանի նկրտումները, վկայում է, ոչ միայն այն մասին, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի, այլ նաև՝ Ադրբեջանն անզոր է հարցը լուծելու այդ ճանապարհով:
Արցախում պաշտպանության նախարարության օպերատիվ իրազեկման կենտրոնում այս պահին ընթանում է Պաշտպանության բանակի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հաստատում է տեղեկությունը, թե Քարվաճառում երու զինծառայող է զոհվել: «Քարվաճառում երկու զինծառայող է զոհվել, մանրամասները կհաղորդենք հետո»,-գրում է Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում րոպեներ առաջ կատարել է հետևյալ գրառումը.
Շարքային Գեւորգ Մանուկյանն այն զինվորն է, որը ապրիլի 2-ին խոցել է հայկական բանակի դիրքերի ուղղությամբ գրոհող ադրբեջանական ուղղաթիռը:Տեսանյութը՝ Հակոբ Պողոսյանի
ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շարունակում է ֆեյսբուքյան իր էջում տեղադրել հայկական կողմից զոհված զինծառայողների տվյալները:
Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարատական գործողությունների ընթացքում հակառակորդն աչքի ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ:
Անցյալ շաբաթ առավոտյան աշխարհն արթնացավ Ադրբեջանի կողմից փոքրիկ Արցախի վրա լայնածավալ հարձակման մասին տարածված լուրից:Այս հարձակումն անակնկալ չէր… Տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վատ սովորություն է որդեգրել՝ ռազմական հարձակումներ ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ միջազգային խաղաղ բանակցությունների կամ գագաթնաժողովների անցկացման օրերին:Այս երկարատև հակամարտության նույնիսկ կողմնակի դիտորդը կարող էր կռահել, որ Ադրբեջանը նորից հարձակում կձեռնարկի անցյալ շաբաթավերջին նախագահ Օբամայի կողմից ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: