1918 թ. հոկտեմբերի 30-ին Օսմանյան կայսրության ներկայացուցիչներ Հուսեյն Ռաուֆը, Հիքմեթը և Սաադուլլան, հունական Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստային քաղաքում` բրիտանական «Ագամեմնոն» ռազմանավի վրա, Թուրքիայի կողմից ստորագրեցին զինադադար, որով, փաստորեն, Թուրքիան իրեն պարտված ճանաչեց Առաջին համաշխարհային պատերազմում և դուրս եկավ պատերազմից: Անտանտի կողմից պայմանագիրը ստորագրեց բրիտանական ծովակալ Կանտլոպը: Այս ակտով աշխարհի քաղաքական քարտեզից վերացավ Օսմանյան կայսրությունը, որ ձևավորվելով 1299 թվականին` ...