Հունիսի 4-ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվել է «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, հաղորդում է ՀՑԹԻ-ի կայքը:Ցուցադրությունը, որն առաջին անգամ ներկայացվեց հայ հասարակությանը դեռևս 2009 թվականին, այժմ համալրվել է հարյուրավոր նորահայտ նյութերով և հազվագյուտ լուսանկարներով, որոնք անդրադառնում են Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաշատ քաղաքներում սկիզբ առած մարմնակրթական շարժման ...