Իննսունվեց տարի առաջ` 1920թ. օգոստոսի 10-ին, Փարիզի մերձակա Սևր բնակավայրում ստորագրվեց պայմանագիր, որը, եթե կյանքի կոչվեր, ապա Հայաստանի Հանրապետությունը կունենար 160 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Սակայն այդ պայմանագիրը ոչ միայն մնաց որպես հայկական չիրականացված երազանք, այլ ստորագրումից ընդամենը չորս ամիս անց` դաշնակից պետությունների լուռ համաձայնությամբ և թուրք-բոլշևիկյան դավադրության արդյունքում, Հայաստանի Առաջին Հանրապետությունը կարծանվեց` իր տեղը զիջելով Խորհրդային Հայաստանին, որն էլ կարճ ...