«Ես շատ լավ եմ, տրամադրությունս` բարձր, հայրենիքի հանդեպ ունեցած պարտքի գիտակցումն ինձ մարտի է մղում օր առաջ: Իմ սիրելի ազգի ազատությունը ամենաբարձր իդեալն է ինձ համար, պաշտում եմ իմ հայրենիքը, նրա հողն ու ջուրը, նրա բարձրանիստ լեռներն ու ծաղկուն հովիտները, նրա մրգաստանները: Սրբություն է այդ ազգի անցյալ, դարավոր, հոյակապ կուլտուրան, այն ենթարկվել է տարբեր ժամանակներում հրոսակախմբերի ավերման և ոչնչացման, բայց մեր ազատասեր ստեղծագործ ժողովուրդը գոյություն ունենալու իրավունք է նվաճել: Պարտք ունեմ հայրենիքիս ...