Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Թուրքական պարբերականներից մեկն այսօր գրել է, որ Թուրքի Պաշտպանության և Ֆինանսների նախարարությունների միջև քաղաքական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով Հայաստանի հետ սահմանին` Արդահան, Կարս և Իգդիր քաղաքների մոտ պատ կառուցել: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում համեմատել է այդ որոշումը Բեռլինյան պատի հետ.
Բեյրութահայ, Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ Հրակ Փափազյանն արդեն քանի ամիս է Պոլսում Դերսիմի հայերի շրջանում կամավոր արևմտահայերենի անվճար դասընթացներ է կազմակերպում՝ հասարակական, մշակութային, կրթական, պատմական և կրոնի հարցերով ուսումնասիրությամբ և խորհրդատվությամբ զբաղվող «Հայ Դեր» և «Սեբաստիայի հայերն ու նրանց բարեկամները» միությունների համատեղ ջանքերով, գրում է yerakouyn.com-ը:
Պատմական Հայաստանի Դերսիմ՝ այժմյան Թուրքիայի Թունջելի նահանգում տեղադրել են Հայ ազգային հերոս Մոնթե Մոլքոնյանին նվիրված հուշարձան:
Ներկայիս Թուրքիայի Վան նահանգի Բահչեսարայ շրջանում 200 տարի առաջ հայերի կառուցած ժայռափոր եկեղեցին՝ հայտնի «Սպիտակ եկեղեցի» անվամբ, ավերվում է գանձեր որոնողների պատճառով: Այս մասին հաղորդում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:
Եգոր Գայդարի հիմնադրամի և Slon Magazine-ի համատեղ նախագիծը` «Ինչպես փլուզվեց ԽՍՀՄ-ը: Առաջին դեմքերից», եզակի պատմություն է, որի մասին հրապարակախոս Արկադի Դուբնովին պատմում են գործընթացի գլխավոր մասնակիցներն ու ականատեսները՝ միութենական հանրապետությունների ղեկավարներն ու խորհրդարանների նախագահները: Ինչպես ծագեց այն միտքը, որ Միությունը կարող է և գոյություն չունենալ, ով էր ձգում անկախության պարանը, ինչպես էր մեռնող կայսրությունը ճնշում ընդվզումները. նախկին առաջնորդները հիշում են, թե ինչպես է սկսվել ...
Կոսովոյի Պրիզրեն քաղաքում աշակերտներին տրամադրված պատմության դասագրքում տեղ գտած Թուրքիայի քարտեզը իրարանցման պատճառ է հանդիսացել: Քարտեզում երկրի արևելյան Անատոլիայի տարածքը ներկայացված է որպես Հայաստան, հարավարևելյան Անատոլիայի տարածքը՝ Քուրդիստան, իսկ ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելքը՝ Պոնտոս:
Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս ասել է աշխարհին եւ իր ժողովրդին, որ «իսլամ» եւ «ահաբեկչություն» բառերը չպետք է միասին օգտագործվեն, քանի որ մուսուլմանները չեն կարող լինել ահաբեկիչներ: Էրդողանը պնդում է, որ այն ուսանողները, որոնք հաճախում են Թուրքիայի կրոնական Իմամ Հաթիփ վարժարաններ, երբեք չեն դառնա ահաբեկիչներ:
Իննսունվեց տարի առաջ` 1920թ. օգոստոսի 10-ին, Փարիզի մերձակա Սևր բնակավայրում ստորագրվեց պայմանագիր, որը, եթե կյանքի կոչվեր, ապա Հայաստանի Հանրապետությունը կունենար 160 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Սակայն այդ պայմանագիրը ոչ միայն մնաց որպես հայկական չիրականացված երազանք, այլ ստորագրումից ընդամենը չորս ամիս անց` դաշնակից պետությունների լուռ համաձայնությամբ և թուրք-բոլշևիկյան դավադրության արդյունքում, Հայաստանի Առաջին Հանրապետությունը կարծանվեց` իր տեղը զիջելով Խորհրդային Հայաստանին, որն էլ կարճ ...
Միացյալ Նահանգների իններորդ օկրուգի վերաքննիչ դատարանը Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում, օգոստոսի 4-ին լսեց բանավոր փաստարկներ երկու դատական հայցերի առնչությամբ՝ Թուրքիայի կողմից 1915-23 թվականներին բռնագրավված հայկական կալվածքների վերաբերյալ. Բակալյանն ու Դավոյանն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության և նրա Կենտրոնական ու «Զիրաաթ» բանկերի: 2013 թ. շրջանային դատարանը մերժել էր այս երկու հայցերը՝ հիմնավորելով, որ իրենք գործ ունեին մի քաղաքական հարցի հետ, որը ոչ թե դատարանների, այլ ընտրված պաշտոնյաների անձանց ...
Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ NASA-ն հրապարակել է պատմական Հայաստանի Ուրմիա լճի նկարները, որոնցում այն ամբողջությամբ պատված է արյան գույնով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: