Հայերեն   English   Русский  
Իրավունք
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146 հոդվածի համաձայն` առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական նիստերում, ինչպես նաև դատական նիստերից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս վարվում է արձանագրություն:
Համաձայն ՀՀ Սահմանադրության` երկրում արդարադատություն իրականացնում են բացառապես դատարանները, որոնց կայացրած որոշումները պարտադիր են բոլորի համար և պետք է կատարվեն անխտիր բոլորի կողմից: Սակայն ոչ միշտ է, որ դատավարության կողմը հոժարակամ կատարում է դատական ակտի ուժով իր վրա դրված պարտավորությունը: Այստեղ է, որ կարևորվում է այնպիսի մարմնի դերակատարությունը, ինչպիսին է հարկադիր կատարման ծառայությունը, որը գործում է ՀՀ արդարադատության նախարարության կազմում:
Ներկայումս, երբ հասարակության մի զգալի մասը տրանսպորտային միջոց ունի, և ճանապարհային երթևեկության նկատմամբ սահմանված են ավելի խիստ կանոններ, ներառյալ նաև տեսախցիկներով վերահսկումը, առավել հրատապ է դարձել ՃԵԿ-ի իմացությունը, հատկապես այն մասով, որը վերաբերում է դրանց խախտմանը:
Նախքան բուն հարցի պատասխանին անդրադառնալը, պետք է նշել, որ վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է ընդհանուր իրավասության դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու, Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար պետական տուրքի վճարումից ազատվում են.
Ոչ ոք ապահովագրված չէ ազատազրկման դատապարտվելուց, և դրա դեպքում անհրաժեշտություն է առաջանում կապ հաստատել ընտանիքի անդամների և արտաքին աշխարհի հետ: Ուստի այս հարցի պատասխանը կարելի է գտնել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածում, ըստ որի` ուղղիչ հիմնարկի վարչակազմը ստեղծում է համապատասխան պայմաններ` ընտանիքի և արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու համար: Այդ նպատակով ուղղիչ հիմնարկում ստեղծվում են կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: