Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը, որը Բրեքսիթի հանրաքվեից հետո հրաժարական տվեց, պատմել է ընկերներին, որ մտածում է մեծ քաղաքականություն վերադառնալու համար ուղիներ փնտրելու մասին: Այդ մասին գրում է «The Sun» թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
Առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 28-ին, Վրաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Այն կլինի ուղիղ կերպով նախագահի վերջին ընտրությունը։ Այլևս ամբողջությամբ խորհրդարանական կառավարման համակարգի անցած Վրաստանում հետագայում նախագահ կընտրի 300 հոգանոց ընտրական կոլեգիան։ Ընդ որում, 2017թ․ սահմանադրական փոփոխություններով նախագահի լիազորությունները բավականին կրճատվել են։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկա ու նախկին ներկայացուցիչ մի շարք պատգամավորներ վերջին օրերին հայտարարում են, որ սատարում են դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Այսօր էլ համապատասխան բովանդակությամբ հայտարարություն է տարածվել, որին միացել են 14 պատգամավորներ, որոնց թվում կան նաև ՀՀԿ խմբակցության անդամներ։
«ԲՀԿ-ն այսպիսով փորձում էմեղմել իր վարկանիշի կորուստը։ Թե որքանով կստացվի, չեմ կարող ասել»,- «Անկախի» հետ զրույցում մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև կնքված հուշագիրը՝ ասում է քաղաքագետ Արմեն Բադալյանը։
Հայաստանի ներքաղաքական ոչ վաղ անցյալից հիշում ենք՝ կային քաղաքական ուժեր, չնայած այդ ուժերը ֆորմալ առումով, հիմա էլ կան, որոնք թեժ քաղաքական աշուններ էին խոստանում:
Սեպտեմբերի ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հանդիպումները, երկու երկրների միջև կնքված համագործակցության 16 համաձայնագրերը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունն այն մասին, թե ՌԴ նախագահի Հայաստան այցն այս տարի տեղի չի ունենա և հավանաբար այցին «ավելի նպատակահարմար է սպասել հաջորդ տարի», հանրության որոշ շրջաններում մտահոգություն է առաջացրել։
Առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, որպեսզի դրանից հետո երկու ԱԺ նիստերի ընթացքում նոր վարչապետ չընտրվելու պարագայում գործող խորհրդարանը լուծարվի և նշանակվեն նոր խորհրդարանական ընտրություններ։
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է:
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, բոլորին էր հասկանալի, պարզապես ՏԻՄ ընտրություններ չէին: Դրանք հետհեղափոխական Հայաստանում անցկացվող առաջին խոշոր ընտրություններն էին ու կարևոր փորձաքար էին թե՛ հեղափոխության շնորհիվ իշխանության եկած նոր ղեկավարության, թե՛ հասարակության և թե՛ քաղաքական դաշտի մյուս բոլոր ուժերի համար:
The Guardian պարբերականի փոխանցմամբ` Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին քաղաքականության ոլորտում լայնախոհ մարդ է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: