Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Երբեմնի համախոհներ, գաղափարակից գործընկերներ Զարուհի Փոստանջյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտնվել են մրցակիցների կարգավիճակում։ Մեկը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր ծիրանի» կուսակցության առաջին համարն է, մյուսը՝ «Ժառանգության»։
Սեպտեմբերի 7-ին Արցախում տեղի կունենա նոր կուսակցության՝ «Արդարության» հիմնադիր համագումարը։ Կուսակցության հիմնադիրներից է Հակոբ Հակոբյանը, որը Արցախի Հանրապետության դատահոգեբուժական միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն է։ Նա 2007 թվականից, երբ հիմնադրվել է կառույցը, ստանձնել է դրա ղեկավարումը և Հայաստանից տեղափոխվել Արցախ։
Մարալիկում շարունակվում է համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջի ակցիան: Երեկ դեպքերի սրացում էր եղել, ակցիայի մասնակիցները «գրոհել» էին համայնքապետարանի շենքը, նրանց խոսքով՝ Գևորգյանը թե Մարալիկի քաղաքապետ եղած ժամանակ, թե Անի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում լավ չի աշխատում, պետք է հեռանա:
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը 17 տարի պաշտոնավարումից հետո հրաժարական տվեց: Հետևաբար Հրազդանում առաջիկայում անցկացվելու են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լարի Քինգի Larry King Live հաղորդաշարին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ Արևմուտքը չհիմնավորված ձևակերպման հիմնա վրա` «շատ հավանականի» ոճով քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ: Գրում է Russian.rt.com-ը:
Լիբանանահայ արվեստաբան, գալերիստ Մովսես Հերկելյանը (Մովսես Ծիրանի) Հայաստանի հետ սերտ կապեր ունի դեռևս խորհրդային տարիներից:
Մայիսի 14-ին Սոչիում տեղի ունեցավ ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը: Գագաթնաժողովի շրջանակներում նա առանձին հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Ղրղըզստանի, Բելառուսի և Մոլդովայի ղեկավարների հետ:
Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի, հնարավոր զարգացումների, շարժման հետագա քայլերի ու անելիքների, հնարավոր սցենարների վերաբերյալ «Անկախը» զրուցել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ:
Հայաստանի վարչապետի հրաժարականն իշխանափոխության անկանխատեսելի գործընթացի սկիզբ դրեց: Անկախ այն հանգամանքից, թե Երևանում ովքեր կստանան բարձրագույն պաշտոնները՝ երկիրը ստիպված կլինի լուծել Ռուսաստանի, Ադրբեջանի և մյուս հարևանների հետ հարաբերություններում կուտակված խնդիրները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: