Հայերեն   English   Русский  
լրագրողներ
Վերջին տարիներին ամենազանգվածային երկու ցույցերի ժամանակ լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ գործերում առաջընթաց չկա:
2018 թվականի առաջին եռամսյակում լրատվամիջոցների ազատությունը սահմանափակվեց օրենսդրական փոփոխությունների պատճառով: Սրա վառ օրինակը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին » ՀՀ օրենքի ընդունումն էր, որի արդյունքում գործադիրի նիստերը դռնփակ դարձան:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրավական չափանիշներ լրագրողի՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ ստանալու հարցման և այդ առնչությամբ պետական մարմնի պարտականությանվերաբերյալ:
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցները Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմին և Կոնգրեսի անդամներին կոչ են արել հանդես գալ Ադրբեջանում կալանավորված լրագրողների և այլ քաղբանտարկյալների պաշտպանության օգտին: Նրանց ազատ արձակման կոչերը հնչել են Միացյալ Նահնագների Կոնգրեսի նախաձեռնության շրջանակներում` հայտնի «Freedoms Project» անունով, հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը:
Թուրքիայում հինգ թուրք լրագրողտեղի դատարանների կողմից դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության օգտին «ահաբեկչության քարոզչությանը» մասնակցելու համար:
2017թ. լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում ենթարկվել է մանրակրկիտ ստուգման՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց նկատմամբ քրեադատավարական ներգործության համարժեք միջոցների կիրառումն ապահովելու նպատակով:
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ:
Եմենի մայրաքաղաք Սանայում հուսի ապստամբները 41 լրագրողի պատանդ են պահում Yemen Today հեռուստաընկերության շենքում: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` հղում անելով միմյանցից անկախ երկու տարբեր աղբյուրի, որոնք առնչություն ունեն այդ երկրում ապստամբների հետ: Գրում է Gazeta.ru-ն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից դուրս գալու արգելքի առնչությամբ չորս ադրբեջանցի լրագրողների բողոքների շուրջ կոմունիկացիա է սկսել:
Վերջին շրջանում դերասանուհի Անջելինա Ջոլիի անունը իր նոր ռեժիսորական աշխատանքի` «Սկզբում նրանք սպանեցին իմ հորը» ֆիլմի շնորհիվ սկսել է առավել հաճախ հայտնվել համաշխարհային լրատվամիջոցներում: Ինչպես հայտնի է, ֆիլմը Կամբոջայից նաև «Օսկարի» է առաջադրվել «լավագույն օտարալեզու» ֆիլմ անվանակարգում: Գրում է Popcornnews.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: