Պաբլո Պիկասոյի (1881-1973) վրձնին պատկանող «Առլեկինի գլուխը» նկարը, որ 6 տարի առաջ գողացել էին Ռոտերդամի «Կյունստհալ» պատկերասրահից, գտնվել է Ռումինիայում: Այդ մասին այսօր հայտնել է Ռումինիայի կազմակերպված հանցավորության և ակաբեկչության դեմ պայքարի վարչության մամլո ծառայությունը: