Այսօր՝ օգոստոսի 9-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով BBC-իի այն հրապարակմանը, որը վերաբերում էր Մարտի 1-ի իրադարձություններին և քրեական գործի հետ կապված որոշ գաղտնի տեղեկատվություն էր պարունակում, ասաց, որ BBC-ն իր հոդվածում որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, այլ հղում է կատարել ձեռք բերված տվյալներին։