Հայերեն   English   Русский  
Անկարա
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի վերահսկողությամբ անվտանգության գոտի պետք է հիմնվի: Այս մասին հայտնի դարձավ ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցից:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրին:
Թուրքիան Անկարայում ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի ընթացքում տեղի ունեցած բանակցություններում դիմել է Վաշինգտոնին Սիրիայի ամերիկյան ռազմաբազաներն իրեն փոխանցելու կամ դրանք ոչնչացնելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Hurriyet թերթին:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ԱԽ) այն պատճառով, որ որևէ մահմեդական երկիր նրա մշտական անդամ չէ: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Yeni Safak թերթին:
ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ Թուրքիան գործուն նախապատրաստություններ է սկսել Սիրայում ռազմական գործողություն կատարելու համար: Այդ մասին այսօր հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Սա Անկարայի առաջին պաշտոնական հայտարարությունն է Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման մասին որոշումից հետո:
Այսօր առավոտյան բախվել են Անկարայից Կոնիա մեկնող ճեպընթաց գնացքը և լոկոմոտիվը: Գնացքի երկու վագոն ռելսերից դուրս է եկել:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեղադրել է միլիարդատեր Ջորջ Սորոսին իր երկրում 2013 թ. կազմակերպված բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: Այդ մասին նա հայտարարել է այսօր Անկարայում ելույթ ունենալիս:
Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են FETOկազմակերպության հետ կապեր ունենալու մեջ կասկածվող 85 զինծառայողների այն բանից հետո, ինչ Անկարայի դատախազությունը նրանց ձերբակալման օրդեր է ներկայացրել, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Վաշինգտոնի կողմից երեք ուղղությամբ միաժամանակյա տնտեսական պատժամիջոցների քաղաքականություն է կիրառվում։
2018 թ-ի առաջին կիսամյակում Թուրքիայում օտարերկրացիներին անշարժ գույքի վաճառքը նախորդ տարվա համեմատ ավելացել է 23.1 տոկոսով՝ կազմելով 11.816 օբյեկտ: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի վիճակագրության ինստիտուտին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: