Հայերեն   English   Русский  
Անկարա
Չանքայի քաղաքապետարանի Ժամանակակից արվեստի կենտրոնի ցուցասրահը անվանակոչվել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի պատվին: Այդ ցուցասրահում դեկտեմբերի 19-ին իրականացվել է հարձակում ռուս դիվանագետի վրա:
Անկարայում` Թուրքիայի խորհրդարանի դիմաց, սահմանադրական փոփոխությունների դեմ ուղղված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների հետ բախման արդյունքում ակցիայի մասնակից 2 պատգամավոր մարմնական վնասվածքներ է ստացել:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Լերգեյ Լավրովը Անկարայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը ստոր ահաբեկչական ակտ է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսական քննչական խումբը ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք ՝ Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանության գործը հետաքննելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի դեսպանության մամուլի կցորդ Իրինա Քասիմովան:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի այն փողոցը, որտեղ գտնվում է Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը վերանվանելու են սպանված դեսպան Անդրեյ Կառլովի անունով:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է սպանված Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի նկարը՝ մակագրելով Վլադիմիր Վիսոցկու հայտնի խոսքերով. «Ես չեմ սիրում, երբ մեջքին են կրակում» (Я не люблю, когда стреляют в спину):Լուսանկարում երևում է Կառլովը, իսկ հետևի ֆոնին՝ նրան րոպեներ անց սպանող անձը:
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, որը կրակել է բացել Անկարայում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ: Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունից ժամեր անց:Թուրքիայի պետական Anadolu գործակալությունը նշում է, որ տղամարդը վերարկուի տակից հանել է որսորդական հրացան և ութ կրակոց արձակել: Դեսպանատան անվտանգության աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել նրան:Միջադեպի հետևանքով տուժածներ չկան, այդուհանդերձ ԱՄՆ-ն փակել է Անկարայի դեսպանատունը, ինչպես նաև Ստամբուլի և Ադանայի հյուպատոսությունները ...
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այն անձնաց գլխավոր նպատակը, որոնք պլանավորել էին Անկարայում ռուս դեսպանի սպանությունը, Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը խարխլելն է: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նոյեմբերի 26-ին` տեղի ժամանակով մոտ 07:52-ին, երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի ուժգնությունը կազմաել է 4.1 մագնիտուդ: Այս մասին հաղորդում է է թուրքական «Յենի Շաֆաք» թերթը:
Անկարան հիասթափված է Միացյալ Նահանգների ծավալած սիրիական քաղաքականությունից և FETÖ շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնաման հարցի շուրջ Վաշինգտոնի դիրքորոշումից: Այս մասին «СВС» ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: